Նստած, կանգնած, պառկած,քայլելիս,գիտակցաբար,անգիտակցաբար,սպասում ենք,մեծանանք դառնանք,ունենանք,հասնենք,սպասենք տրամվայի,անձրեւի,հեռախոսազանգի,նամակի,վերջին լուրերի,կամ ինչ որ մեկի,որ գա ու հարցնենք «դու նա ես որ պիտի գար,թե ուրիշին սպասենք» (ավետարան) եւ անկախ պատասխանից շարունակենք սպասել,ինչպես Զատկի կղզու արձաններն են սպասում,թռչող ափսեների,«ԳՈԴՈՅԻՆ»,«ԱԿՆԹԱՐԹԻՆ»,«ՄԱՍՈՒՐԻ ՉԱՓ ՑՈՐԵՆԻ», (հայկ.էպոս),մինչեւ,նկատենք, որ ապագան անցել է սպասումի անհրաժեշտբաղադրամասերով եւ սկսենք քչփորել անցյալը` գտնելու համար երբ,որտեղ եւ ինչու:Մենք,ապրում ենք այնտեղ ուր մեր մտքերն ու ցանկություններն են`անցյալում եւ ապագայում,իսկ շաղկապը`ներկան անմարդաբնակ է ինչպես Կիրիկոյի նկարներում եւ կյանքը անվերջանալի ՍՊԱՍՈՒՄ է: